ArmLur.am -ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։ ArmLur.am -ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ։ պարբերաբար զինվորի արժանապատվությունը նսեմացրել են ինչից դրդված նա ինքնասպանության է գնացել։ Դեպքով կար ձերբակալված անձ եւ քիչ առաջ ArmLur.am -ը հայտնեցին, որ դատարանի որոշմամբ, վերջիններս կալանավորվեցին։ Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է հոկտեմբերի 31-ին N զորամասում զինծառայողի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։ Քնար Մանուկյան