Հակակոռուպցիոն կոմիտեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել: Այն փոխանցվել է Քննչական կոմիտե։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ «Քրեական վարույթը նոր ենք ստացել Հակակոռուպցիոն կոմիտեից։ Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս պահին չեմ մտաբերի, թե ինչ հոդվածով է քրեական վարույթ նախաձեռնվել, միայն գիտեմ, որ կոռուպցիայի հետ է կապված»,- ասել է Արթուր Պողոսյանը։ Հիշեցնենք ՝ հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. այն փոխանցվել է Քննչական կոմիտե

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 1 hour ago

Նոյեմբերի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 5 hours ago

Առանց թույլտվության տեղադրված 22 գովազդային վահանակ ապամոնտաժվել է
Shant News / 5 hours ago

ABC․ Մայամիի մերձակայքում ուղղաթիռն ընկել է ջուրը
Shant News / 5 hours ago
Related coverage

ՈւՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Սամվել Կարապետյանի տանն այս պահին
Panorama / 2 hours ago

#ՀԻՄԱ. ՔՆՆՎՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 3 hours ago

#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՈՒ ՏԱՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 3 hours ago

ՈՒՂԻՂ. Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագրերը
Panorama / 4 hours ago