Բժշկական ապահովագրական համակարգի ներդրմամբ որոշակի բժշկական ծառայություններ, որոնք մինչ այդ անվճար էին, հանկարծ դարձան վճարովի։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ «Օրինակ՝ աչքեր ստուգելը մինչև որոշակի տարիքային շեմ անվճար էր, իսկ հիմա պետք է վճարել։ Հաշվարկե՞լ եք, թե լրացուցիչ ինչքան բեռ է դրվել քաղաքացիների վրա, ովքեր մինչև 2026 թվականի նոյեմբերի 2-ը չէին վճարում այդ ծառայության համար»,-ասել է պատգամավորը։ Նա բարձրացրել է նաև սոցփաթեթների և առողջապահական ապահովագրության փոփոխությունների հարցը։ «Սոցփաթեթ ունեցողներից փաստացի վերցնում եք այդ փաթեթը։ Ստացվում է՝ եթե մարդը առողջ է եղել և բժշկի չի դիմել, դուրս է մնում համակարգից։ Ապահովագրությունն այդպես չի գործում, որ մարդը մի բան էլ վնասով դուրս գա»,- ընդգծել է Խաչատրյանը։ Ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ սակագներին ծանոթ չէ և նման վերլուծություն չունեն, սակայն հավելել է, որ ըստ իր անձնական կարծիքի՝ բոլոր ծառայությունների համար պետք է գործի համավճար, որպեսզի քաղաքացիներն ավելի պատասխանատու լինեն, և վերահսկվի որակը։ Անդրադառնալով նախարարի դիտարկմանը, Արթուր Խաչատրյանը հակադարձել է․ «Անվճար պանիրը թակարդում է լինում։ Ես 10 000 դրամ վճարում եմ, այստեղ անվճար ոչ մի բան չկա»։ The post Անվճար պանիրը թակարդում է լինում, ես 10 000 դրամ վճարում եմ». Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անվճար պանիրը թակարդում է լինում, ես 10 000 դրամ վճարում եմ». Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Սամվել Կարապետյանը ու ևս 35 անձ ձերբակալվել են. Թրամփի գլխին սև ամպեր են կուտակվում
Alpha News / 3 hours ago

Մանրամասներ Ուշիի ողբերգական վթարից.Փաշինյանը խուճապից դրդված խուզարկություններ է իրականացնում
Alpha News / 6 hours ago

2027 թ. պետական բյուջեի քննարկում. հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 7 hours ago

Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
Alpha News / 8 hours ago
Related coverage

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
24TV / 24News / 15 minutes ago

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»
24TV / 24News / 29 minutes ago

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 50 minutes ago

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ, արդյունավետ և պատշաճ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին
Shant News / 51 minutes ago