ՌԴ Լենինգրադի մարզում այսօր հողին են հանձնել Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ երգահան Հարություն Սարգսի Հովհաննիսյանի աճյունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին «Доблесть» («Արիություն») պատմահայրենասիրական հասարակական միջտարածաշրջանային կազմակերպությունից։ Այս կազմակերպության անդամները 2024 թվականին «Արիություն» կազմակերպության Կարմիր բանակի վեց մարտիկների մասունքներ են հայտնաբերել 1941 թվականի դեկտեմբերի ընթացքում ձևավորված առաջնագծի խրամատում՝ Լենինգրադի մերձակա մատույցներում։ Մանրամասն ուսումնասիրության և արտաշիրիմման ժամանակ մարտիկներից մեկի աճյունի վրա հայտնաբերվել է այսպես կոչված «հետմահու մեդալիոն», որի վերծանման արդյունքում պարզվել է, որ մահացածը լեյտենանտ Հարություն Սարգսի Հովհաննիսյանն է։ Հարություն Սարգսի Հովհաննիսյանը ծնվել է 1908թ. հուլիսի 5-ին, մանուկ հասակից զբաղվել է երաժշտությամբ: Դպրոցն ավարտելուց հետո 1928 թվականին ընդունվել է Երևանի երաժշտական տեխնիկում, հետագայում տեղափոխվել է կոմպոզիտորական ֆակուլտետ։ 1933 թվականին տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է կոնսերվատորիա (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիա)։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում ։ –00—ՅՄ The post Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունը
ՌԴ Լենինգրադի մարզում այսօր հողին են հանձնել Հայրենական մեծ պատերազմի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՌԴ ՊՆ․ Սև ծովում հարվածել են Ուկրաինա ռազմական բեռներ տեղափոխող նավի
24TV / 24News / 3 hours ago

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
24TV / 24News / 3 hours ago

Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը»
24TV / 24News / 3 hours ago

ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք
24TV / 24News / 3 hours ago



