ArmLur.am -ը գրել էր, որ Հայաստանում արյան պաշարների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Քաղաքացիները արյան պաշարի համար հիվանդանոցներ դիմելիս մերժում են ստանում: Պատասխանը մեկն է՝ արյուն չկա: Մտահոգությունները ավելի սրվեցին նախարարի հրապարակումից հետո: Երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ արյան պաշարները չեն հերիքում: Կարիքը մեծ է, սակայն արյուն չկա: Արյան կամավորների հանձնած արյունը չի բավարարում: Իսկ ի՞նչն է արյան պաշարների նվազման պատճառը: Հայաստանի Հանրապետությունում կյանքի համար կարևոր վիրահատությունները դարձել են ավելի հասանելի, ինչի շնորհիվ արյան օգտագործման գործելակարգերը դարձել են վիրահատական գործընթացների անբաժան մաս: Ամեն օր արյան կարիքը ավելի շատ է: Ինչ քայլեր են իրականացվում՝ խնդիրը լուծելու համար: Հոկտեմբերի 1-ից Հայաստանում գործում է նոր կարգ: Նախկինում բուժառուն ինքն էր գնում արյուն բերելու: Այժմ բուժառուի վիրահատության համար հարազատները պետք է արյուն հանձնեն: Արյան միակ աղբյուրը առողջ մարդն է: Նախարարը հորդորում է համաձայնվել դառնալ դոնոր, որից հետո, ստանալով կտրոն, բուժառուն կկարողանա օգտվել արյան պաշարներից: Հղիների և երեխաների համար անհրաժեշտ արյունը ապահովում է պետությունը, իսկ որոշ դեպքերում՝ վճարվող դոնորները: Նախարարի խոսքերով՝ պակասը անհնար է լրացնել, եթե մարդիկ տարին գոնե 2 անգամ արյուն չհանձնեն: Վիկտորյա Բուդաղյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արյան դոնորներ չկան. Ի՞նչու է ՀՀ-ում ավելացել և շարունակում ավելանալ արյան կարիքը
Անդրադարձ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ. ՆԳՆ, ԱԱԾ, ՊՆ. ուժայինների ղեկավարն ԱԺ-ում են
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

ՈւՂԻՂ․ Խուզարկում են Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարանները
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ հակամարտությունն է․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 33 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 42 minutes ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 56 minutes ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 1 hour ago