pastinfo.am ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված՝ մենք այս պահին ունենք քրեական վարույթ, բայց վարույթը նոր ենք ստացել, այն փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։ «Այս պահին կատարվում են անհետաձգելի գործողություններ, երբ հասնի այն պահը, որ կարգավիճակ տալու կամ հանրությանը տեղեկություն տալու տվյալ ունենանք՝ կհայտնենք»,- ասաց նա։ Գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված նույնպես վարույթ կա: «Մեկով մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, բայց նաև այլ վարույթներ ունենք, որոնցով էլի կատարվում են քննչական գործողություններ: Առաջիկայում դուք կիրազեկվեք»,- նշել է նա: The post Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ քրեական վարույթներ կան․ Պողոսյան | pastinfo.am appeared first on Infocom .