1lurer.am Սպանելու դիտավորություն չի ունեցել։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին հարցին։ «Հարցաքննվել է, ցուցմունք է տվել, չեմ կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ Այդ դեպքով վաղը չէ, մյուս օրը ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու։ Հիմա նախաքննական գաղտնիքի պահպանման տեսանկյունից չեմ կարող բացել ցուցմունքների բովանդակությունը։ Բայց մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը․ ամբողջը մատնանշել է։ Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք․ այն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն է տեսնում, ապակին կոտրում է, սոված է լինում, մտնում է էդտեղ, ճաշ է սարքում, փոխվում է։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով այդ երեխաներին նստեցնում է, չի վնասում»,– նշել է Արթուր Պողոսյանը։ Միաժամանակ ՔԿ նախագահը ներկայացրել է տղամարդուն մեղսագրվող արարքները՝ նշելով, որ նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ «Մենք մեղսագրել ենք իրեն, ասեմ՝ ինչ հոդվածներ․ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, գողացել է նաև քարտեր և դրամ, և ապօրինի սահմանահատում»,– ասել է նա։ The post Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին | 1lurer.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին | 1lurer.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 վիրավոր տեղափոխվել է բժշկական կենտրոն
Infocom / 2 hours ago

Ապարան-Աշտարակ ճանապարհին վթար է տեղի ունեցել․ նախնական տվյալներով կան զոհեր
Infocom / 2 hours ago

Ջրային կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ ջրամբարաշինական ծրագրերի իրականացման առաջիկա քայլերը
Infocom / 2 hours ago

Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին | shantnews.am
Infocom / 3 hours ago
Related coverage

Լուրեր 21:00 | Ինչ-որ պահի ՀՀ-ն կարիք կունենա ընտրություն կատարել. վարչապետը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասին
Public Television of Armenia — 1Lurer / 43 minutes ago

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները
1in.am / 54 minutes ago

Մենք նախկին չենք, օտար շահ չենք սպասարկում. իշխանությունը ճնշեց մեզ՝ չմասնակցելու ընտրություններին
Factor.am / 1 hour ago

Նիկոլը ձեզ խաբում է․ Սահմանադրությունը փոխելով՝ խաղաղություն չի լինելու
Noyan Tapan TV / 1 hour ago