Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ վերջին գրեթե երեք շաբաթում երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում կատարվել է մոտ 5000 ձերբակալություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է BFM-TV հեռուստաալիքի եթերում։«Հոկտեմբերի 17-ից մենք ձերբակալել ենք 4914 մարդու», – ասել է նա։ Նախարարը նշել է, որ ձերբակալվածների 30 տոկոսն անչափահասներ են։ Նրա կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ բողոքի ակցիաներն ու անկարգություններն իրականում որևէ առնչություն չունեն սեպտեմբերի վերջին սկսված ավագ դպրոցների աշակերտների բողոքների հետ։Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի քաղաքներում տեղի են ունեցել իշխանությունների դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ։ Պաշտոնապես դրանք կազմակերպվել էին, որպեսզի իշխանությունների ուշադրությունը հրավիրեն գների աճի և կրթության ոլորտում առկա խնդիրների վրա։ Սակայն շատ դեպքերում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների ու ջարդերի։ Համազգային բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև հոկտեմբերի 24-ին և 31-ին։ —00—ՄԱ The post Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Քայլելով գնում ենք դատարան, քննվելու է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. Նարեկ Կարապետյան
24TV / 24News / 16 minutes ago

Մեկ շաբաթում ոստիկանությունը հայտնաբերել և բաժիններ է տեղափոխել նախկինում դատապարտված 65 անձի
24TV / 24News / 20 minutes ago

Ձերբակալված Սամվել Կարապետյանին դուրս հանեցին ՔԿ-ից ու տարան դատարան՝ կալանավորելու
24TV / 24News / 26 minutes ago

Նարեկ Կարապետյանը հայտարարել է այսօր երեկոյան հատուկ միջոցառում անցկացնելու մասին
24TV / 24News / 28 minutes ago
Related coverage

Սամվել Կարապետյանին կկալանավորեն․ Նարեկ Կարապետյան
Aravot / 15 minutes ago

Հայլուր | Սամվել Կարապետյանին դատարան են տարել. նրան կալանավորելու միջնորդություն կա
5TV Armenia / 16 minutes ago

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ ՔԿ-ից
Aravot / 16 minutes ago

Էսօր հատուկ միջոցառում է լինելու․ Նարեկ Կարապետյան
Factor.am / 20 minutes ago