Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ վերջին գրեթե երեք շաբաթում երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում կատարվել է մոտ 5000 ձերբակալություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է BFM-TV հեռուստաալիքի եթերում։«Հոկտեմբերի 17-ից մենք ձերբակալել ենք 4914 մարդու», – ասել է նա։ Նախարարը նշել է, որ ձերբակալվածների 30 տոկոսն անչափահասներ են։ Նրա կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ բողոքի ակցիաներն ու անկարգություններն իրականում որևէ առնչություն չունեն սեպտեմբերի վերջին սկսված ավագ դպրոցների աշակերտների բողոքների հետ։Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի քաղաքներում տեղի են ունեցել իշխանությունների դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ։ Պաշտոնապես դրանք կազմակերպվել էին, որպեսզի իշխանությունների ուշադրությունը հրավիրեն գների աճի և կրթության ոլորտում առկա խնդիրների վրա։ Սակայն շատ դեպքերում ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների ու ջարդերի։ Համազգային բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև հոկտեմբերի 24-ին և 31-ին։ —00—ՄԱ The post Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ՔՆՆՎՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 5 hours ago

#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՈՒ ՏԱՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 5 hours ago

#ՀՐԱՏԱՊ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՈՎ
24TV / 24News / 5 hours ago

#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 5 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 3 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 3 hours ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 3 hours ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 4 hours ago