Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկել է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրնքում։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Էդգար Ղազարյանի ներկայացրած նախագիծը դեռևս ԱԺ օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում է։ Էդգար Ղազարյանն առաջարկում է վերացնել այն իրավակարգավորումները, որոնցով գործուղման մեկնած պատգամավորները կարող են նախապես հայտնել իրենց դիրքորոշումը քվերակության վերաբերյալ և առանց նիստերին ներկա լինլու՝ մասնակցել բաց քվեարկություններին։ Գործող կարգավորմամբ գործուղման մեկնող պատգամավորը կարող է մինչև մեկնելը փակ ծրարով գրավոր տեղեկացնել ԱԺ նախագահին, թե կոնկրետ հարցի վերաբերյալ ինչպես է պատրաստվում քվեարկել՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ։ Ըստ ներկայացված հիմնավորման՝ պատգամավորը կարող է փոխել իր դիրքորոշումը քննարկման ընթացքում։ Նախագծի հեղինակը նշում է, որ պատգամավորը մինչև նիստը կարող է ունենալ որոշակի դիրքորոշում, սակայն քննարկման ընթացքում լսելով գործընկերների, ընդդիմախոսների կարծիքները, հարցուպատասխանը և նոր փաստարկները՝ փոխել այն։ Նշվում է, որ սա կարող է նվազեցնել խորհրդարանական քննարկումների նշանակությունը։ Հեղինակը նշում է, որ պատգամավորները կարող են բացակայել տարբեր պատճառներով՝ հիվանդության, անձնական հիմնավոր հանգամանքների, արտակարգ դեպքերի, ընտանեկան հանգամանքների, ԱԺ-ից դուրս այլ միջոցառումներին մասնակցելու պատճառով։ Սակայն գործող կարգավորումը փակ ծրարով քվեարկելու հնարավորություն տալիս է միայն պաշտոնական գործուղման մեկնող պատգամավորին։ Էդգար Ղազարյանի գնահատմամբ՝ ստեղծվում են տարբերակված պայմաններ։ Հիմնավորման մեջ ընդգծվում է, որ ժողովրդի կողմից ստացած մանդատն անհրաժեշտ է իրացնել՝ անշեղորեն պահպանելով պառլամենտարիզմի ոգին, ինչն էլ ենթադրում է ունենալ արդյունավետ մասնակցություն օրենսդրական նախաձեռնությունների, օրենքների նախագծերի քննարկմանը, այլ ոչ թե դիրքորոշումն արտահայտել՝ հաշվի չառնելով գործընկերների և ընդդիմախոսների կարծիքները։ Հեղինակը նշում է, որ ԱԺ խմբակցությունների, մշտական հանձնաժողովների և ԱԺ խորհրդի նիստերին համապատասխան անդամների ներկայությունը պարտադիր է, մինչդեռ գործուղումների մեկնելը պարտադիր չէ և կարող է կազմակերպվել ըստ հայեցողության ու նպատակահարմարության։ –00—ՅՄ The post Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն չտալ նախապես քվեարկել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն չտալ նախապես քվեարկել

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՌԴ ՊՆ․ Սև ծովում հարվածել են Ուկրաինա ռազմական բեռներ տեղափոխող նավի
24TV / 24News / 2 hours ago

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը
24TV / 24News / 2 hours ago

Կայա Կալլաս. «Որոշ երկրներ դեմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը»
24TV / 24News / 2 hours ago

ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 35 անօդաչու թռչող սարք
24TV / 24News / 2 hours ago
Related coverage

ՈւՂԻՂ․ Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

ՈւՂԻՂ․ Բազմազավակ ընտանիքներին տներ կտրամադրվեն․ինչ է քննարկում Կառավարությունը
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago

ՀՀ կառավարության նիստ. ՈՒՂԻՂ
Armenpress / 29 minutes ago

ՀՀ կառավարության հոկտեմբերի 5-ի հերթական նիստը. ՈՒՂԻՂ
Aravot / 31 minutes ago