Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական տույժի է ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանին՝ Մայր Աթոռի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի գործով ինքնաբացարկ հայտնելու համար։ Կարգապահական վարույթ հարուցելու և դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին դիմել էր Արդարադատության նախարարությունը։ Խորհուրդը Մանուկյանին նկատողություն է հայտարարել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։ Հիշեցնենք՝ այս տարվա մարտին՝ Խաչատրյանի գործով առաջին դատական նիստի ընթացքում, պաշտպանական կողմը միջնորդել էր դատավորին բացարկ հայտնել։ Պատճառաբանությունն այն էր, որ Մանուկյանը նախկինում աշխատել է Արմավիրի քննչական բաժնում, որտեղ քննվել էր Արշակ Խաչատրյանին առնչվող քրեական վարույթը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԲԴԽ-ն նկատողություն է հայտնել դատավորին՝ Մայր Աթոռի դիվանապետի գործով ինքնաբացարկ հայտնելու համար (տեսանյութ)
ԲԴԽ-ն նկատողություն է հայտնել դատավորին՝ Մայր Աթոռի դիվանապետի գործով ինքնաբացարկ հայտնելու համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը․ ՈւՂԻՂ
A1plus / 2 hours ago

Քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո․ ՈւՂԻՂ
A1plus / 3 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը
A1plus / 4 hours ago

Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը (տեսանյութ)
A1plus / 4 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 37 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 46 minutes ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 59 minutes ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 1 hour ago