Նոյեմբերի 2-ին ազդարարվեց «Բուժաշխատողների շահերի պաշտպան» հասարակական կազմակերպության գործունեության մեկնարկը։ Այն ստեղծվել է մի կարևոր առաքելությամբ՝ պաշտպանելու այն մարդկանց իրավունքները, ովքեր ամեն օր, հաճախ նաև գիշերները, պայքարում են ուրիշների առողջության և կյանքի համար։ Նորաստեղծ հասարակական կազմակերպության գաղափարախոսությունն արտահայտված է մեկ նախադասությամբ՝ «Բժիշկը պաշտպանում է մարդու առողջությունը, մենք՝ բժշկի իրավունքները»։ Կազմակերպության հիմնադիրն իրավաբան, փաստաբան Սերգեյ Ոսկանյանն է։ Նա պատմում է, որ առօրյա կյանքում բազմիցս ականատես լինելով բուժաշխատողների նկատմամբ ոչ պատշաճ, երբեմն նաև ագրեսիվ վերաբերմունքի՝ որոշել է կյանքի կոչել այս նախաձեռնությունը։ Սերգեյ Ոսկանյանը չի թաքցնում, որ առջևում դժվարին ճանապարհ է, սակայն վստահ է՝ իր թիմի հետ պատրաստ է արժանապատվորեն հաղթահարել բոլոր փորձություններն ու հետևողականորեն իրականացնել կազմակերպության առջև դրված նպատակները։ Միջոցառմանը ներկա էին անվանի բժիշկներ, բուժաշխատողներ, ոլորտի մասնագետներ, ՀՀ Ազգային ժողովի ներկա և նախկին պատգամավորներ, մշակույթի ու արվեստի ներկայացուցիչներ, ինչպես նաև նախաձեռնությամբ հետաքրքրված այլ հյուրեր։ Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան Մանրամասները՝ տեսանյութում․
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բժիշկը նույնպես պաշտպանության կարիք ունի. նոր ՀԿ՝ բուժաշխատողների շահերի համար
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ. ՆԳՆ, ԱԱԾ, ՊՆ. ուժայինների ղեկավարն ԱԺ-ում են
ArmLur / Zhoghovurd / 4 hours ago

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

ՈւՂԻՂ․ Խուզարկում են Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարանները
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago

Հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ հակամարտությունն է․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 6 hours ago
Related coverage

Անչափահասը այգում կոնֆետ ուտելուց և կաթ խմելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց․ ՆԳՆ
Sputnik Armenia / 6 hours ago

Երևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
24TV / 24News / 6 hours ago

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
Azg / 8 hours ago

11-ամյա երեխան անգիտակից վիճակում հոսպիտալացվել է․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
ABC Media / 8 hours ago