Կայացել է Առողջության համընդհանուր ապահովագրության խորհրդի անդամների հանդիպումը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ապահովագրական հիմնադրամի ռազմավարական ուղղությունները, առաջիկա երեք տարիների աշխատանքային ծրագրերն ու առաջնահերթությունները: Հիմնադրամի ստորաբաժանումները ներկայացրել են կատարված աշխատանքները։ Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանը ներկայացրել է կառույցի սահմանված թիրախներն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Քննարկման արդյունքում հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ առաջիկա տարիների առաջնահերթություններն ու նախատեսվող քայլերը։ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է Կառավարության 2026-2031 թվականների ռազմավարությամբ սահմանված նպատակների իրագործման ուղղությամբ համակարգված աշխատանքի և շարունակական համագործակցության կարևորությունը՝ առանձնացնելով նաև ռազմավարական նշանակություն ունեցող այլ ուղղություններով համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Առողջության համընդհանուր ապահովագրության խորհրդի անդամների հետ հանդիպմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 05.11.2026
Shant News / 1 hour ago

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 3 hours ago

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Shant News / 3 hours ago

Նոր Նորքում ապամոնտաժվել են համայնքային հողի վրա կառուցված ապօրինի ավտոտնակները
Shant News / 3 hours ago
Related coverage

Կասեցվել է «Նոր Զովք»-ի հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
Aravot / 3 hours ago

Ֆիննախը պարզաբանել է առողջության ապահովագրավճարների փոխհատուցման կարգի փոփոխությունը
24TV / 24News / 4 hours ago

Մшհшփորձ՝ բժշկականի ուսանող, կարատեիստի նկատմամբ․ դեռ ձերբակալված չկա․ ի՞նչ է ասում ՔԿ-ն
Panorama / 6 hours ago

Երիկամի քաղցկեղ․ ճառագայթային թերապիան՝ որպես վիրահատական բուժման այլընտրանք
News.am / 8 hours ago