Գազի գնի 10% թանկացումը կարող է Հայաստանի գնաճը բարձրացնել մոտ 0.8 տոկոսային կետով։ Այս մասին ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ նշելով, որ ԿԲ-ն գազի թանկացման կոնկրետ սցենար դեռ չունի, սակայն դրա հնարավոր ազդեցությունը գնահատելու համար զգայունության վերլուծություն է իրականացրել։ «Այդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք, ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակից շուտ է։ Մենք քննարկել ենք, ուղղակի որոշակի զգայունության (sensitivity) անալիտիկա ենք արել։ Մեր էքսպերտային գնահատականների համաձայն, զգայունության տեսանկյունից, եթե գազի գները թանկանան 10%-ով, մոտավորապես մեր գնաճը կլինի 0.8%-ով ավելի բարձր»,- նշեց Մարտին Գալստյանը։ Գալստյանի խոսքով՝ հաշվարկը ցույց է տալիս գազի գնի փոփոխության հնարավոր ազդեցությունը սպառողական գների ինդեքսի վրա։ Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ ազդեցությունը գծային չէ․ գազի 20, 30 կամ 40 տոկոս թանկացումը չի նշանակում, որ գնաճի վրա ազդեցությունը կարելի է մեխանիկորեն բազմապատկել։ ԿԲ նախագահը պարզաբանել է, որ գազի գնի վերաբերյալ հստակ սցենար կազմելու համար անհրաժեշտ են ելակետային տվյալներ՝ մասնավորապես թանկացման չափն ու դրա փոխանցման մեխանիզմները։ Քանի որ այս պահին նման տեղեկատվություն չկա, ԿԲ-ն առայժմ սահմանափակվել է զգայունության վերլուծությամբ։ Անդրադառնալով ԿԲ խորհրդի դրամավարկային քաղաքականության որոշմանը՝ Գալստյանը նշել է, որ գերակշռել են գնաճային ռիսկերը։ Դրանց թվում են ներքին պահանջարկի ավելցուկը, արտաքին պահանջարկի աճը, ինչպես նաև էներգակիրների և միջազգային պարենամթերքի գների հնարավոր բարձրացումը։ Այս գործոնները հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկը որոշել է շարունակել տոկոսադրույքների բարձրացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով գնաճը վերադարձնել 3 տոկոս թիրախային մակարդակին։ Մարտին Գալստյանը նշել է, որ խորհրդի անդամների մեծամասնությունը առավել հավանական է համարել այն սցենարը, որով գնաճային ճնշումները կարող են պահպանվել։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
Factor.am / 1 hour ago

Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 2 hours ago

Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց
Factor.am / 2 hours ago

Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 2 hours ago
Related coverage

2027 թ. պետական բյուջեի քննարկում. հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 1 hour ago

Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
Alpha News / 1 hour ago

Սամվել Կարապետյանին տեղափոխել են տնտեսական գործերով քննչական վարչություն
Alpha News / 2 hours ago

ՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
24TV / 24News / 3 hours ago