COP17-ի օրերին Կոնվերս Բանկի՝ «Քո կանաչ քայլը» խորագրով տաղավարը մեծ հետաքրքրություն էր վայելում։ Այցելուները ծանոթանում էին Բանկի գործունեությանն ու արժեքներին, կանաչ օրակարգին և կայուն ֆինանսավորման լուծումներին։ Տաղավարի անիմացիոն ծառին նրանք կարող էին տերև ավելացնել՝ իրենց ընտրած կանաչ քայլին համապատասխան։ Յուրաքանչյուր տերև՝ կանաչ օրակարգին միանալու մեկ հնարավորություն Կոնվերս Բանկի մասնակցության առանցքում կանաչ օրակարգն էր՝ թե՛ ռազմավարական մակարդակում, թե՛ հաճախորդներին առաջարկվող լուծումներում։ Բանկն առաջիններից էր Հայաստանում, որ իր ներքին ընթացակարգերում ամրագրեց կայուն և պատասխանատու ֆինանսավորման սկզբունքները՝ որոշումներ կայացնելիս հաշվի առնելով նաև բնապահպանական և սոցիալական գործոնները։ Հաճախորդներին առաջարկվող լուծումների թվում են էներգաարդյունավետ հիփոթեքային վարկերը, էներգաարդյունավետ համակարգերի ձեռքբերման և տեղադրման, էլեկտրամոբիլների ձեռքբերման և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ֆինանսավորումը։ Բանկը շարունակաբար զարգացնում է նաև թվային ծառայությունները՝ դրանք հաճախորդների համար ավելի հասանելի և հարմարավետ դարձնելով։ Թվային գործիքների կիրառումը նպաստում է թղթի և այլ ռեսուրսների օգտագործման կրճատմանը։ Կայունության սկզբունքները՝ նաև ներքին գործընթացներում Կայունությունը Բանկի համար չի սահմանափակվում հաճախորդներին առաջարկվող ֆինանսական լուծումներով։ Այն ներառված է նաև ներքին գործընթացներում՝ բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատումից մինչև ռեսուրսների պատասխանատու օգտագործում։ COP17-ին մասնակցությունը Բանկին հնարավորություն է տվել ներկայացնելու բնապահպանական կայունությանն ուղղված իր նախաձեռնությունները և ծանոթանալու ոլորտում ձևավորվող մոտեցումներին։ Փորձի փոխանակում և նոր մոտեցումներ Համաժողովի ընթացքում Կոնվերս Բանկի ներկայացուցիչները մասնակցել են պանելային քննարկումների և թեմատիկ հանդիպումների՝ ծանոթանալով ոլորտի մասնագետների ու միջազգային գործընկերների փորձին, ինչպես նաև բնության պահպանության և կայուն ֆինանսավորման նոր մոտեցումներին։ Հանդիպումները հնարավորություն են տվել քննարկելու միջազգային գործընկերների հետ համագործակցության հեռանկարները համապարփակ տեղեկություններ ստանալու, թե ինչպես են բնապահպանական ու կլիմայական գործոններն ազդում ֆինանսական ոլորտի վրա։ COP17-ի ընթացքում ստացած փորձը Բանկը կօգտագործի գործող լուծումները կատարելագործելու, համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու և հաճախորդների կարիքներին համապատասխան կայուն ֆինանսավորման ու թվային ծառայությունների հետագա զարգացման համար։ Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: (Գ)
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

ՈւՂԻՂ. ՆԳՆ, ԱԱԾ, ՊՆ. ուժայինների ղեկավարն ԱԺ-ում են
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

ՈւՂԻՂ․ Խուզարկում են Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարանները
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago

Հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ հակամարտությունն է․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 5 hours ago
Related coverage

2027 թ. պետական բյուջեի քննարկում. հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 3 hours ago

Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
Alpha News / 4 hours ago

Սամվել Կարապետյանին տեղափոխել են տնտեսական գործերով քննչական վարչություն
Alpha News / 5 hours ago

ՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
24TV / 24News / 5 hours ago