Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա հանդիպում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա), հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Այս հարթակի մասնակիցները համաձայնել են առաջ մղել միավորող օրակարգ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում այս ձևաչափով ևս մեկ հանդիպում տեղի կունենա», — ասել է Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ միջազգային խորհրդաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։ 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեցին գործարկել վեցակողմ խորհրդակցական ձևաչափ (որում կընդգրկվեն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը)՝ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։ Հարթակի առաջին հանդիպումը, որն անցկացվել է արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով, տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Երկրորդ հանդիպումը, որն առաջինն էր արտաքին գործերի նախարարների մակարդակով, տեղի է ունեցել Թեհրանում՝ 2023 թվականի հոկտեմբերին։ Այս ձևաչափի շրջանակներում վերջին հանդիպումը կայացել է Ստամբուլում՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա «3+3» ձևաչափով հանդիպում. Լավրով

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 4 hours ago

Նոյեմբերի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Shant News / 7 hours ago

Առանց թույլտվության տեղադրված 22 գովազդային վահանակ ապամոնտաժվել է
Shant News / 7 hours ago

ABC․ Մայամիի մերձակայքում ուղղաթիռն ընկել է ջուրը
Shant News / 7 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 3 hours ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 4 hours ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 4 hours ago

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը
News.am / 5 hours ago