Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչումը տարածաշրջանում անվտանգության հասնելու պայմաններից մեկն է։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ և «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ալի Աբդոլահին։ «Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության պաշտոնական ճանաչում», – ասվում է Աբդոլահիի ուղերձի կետերից մեկում, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։ Տարածաշրջանում կայուն անվտանգության հասնելու մյուս պայմանների թվում նա նշել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցների ամբողջական վերացումը, սառեցված ակտիվների ապաշրջափակումը և Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը։ Բացի այդ, իրանցի հրամանատարը պահանջել է երաշխիքներ, որ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիան չի կրկնվի։ Նա նաև պահանջել է «Արևմտյան Ասիայում անվտանգության համակարգի ստեղծում հենց տարածաշրջանի պետությունների ուժերով»։ –00—ՅՄ The post Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

#ՀԻՄԱ. ՔՆՆՎՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 4 hours ago

#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՈՒ ՏԱՐԵԼ ԵՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
24TV / 24News / 4 hours ago

#ՀՐԱՏԱՊ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՈՎ
24TV / 24News / 5 hours ago

#ՀԻՄԱ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
24TV / 24News / 5 hours ago
Related coverage

#ՈւՂԻՂ. Դատարանը քննում է Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
ABC Media / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 04.11.2026
Shant News / 2 hours ago

#ՀԻՄԱ. ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ. Ի՞ՆՉ ՑՈՒՑՈՒՄ ՍՏԱՑԱՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ․ ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ
168 Jham / 2 hours ago

#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 3 hours ago