Չեխիայի հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները մեկօրյա գործադուլ են սկսել՝ ի նշան բողոքի կառավարության ծրագրի դեմ, որը նախատեսում է կրճատել դրանց հանրային ֆինանսավորումը՝ փոխարենը ավելացնելով պետական բյուջեից հատկացվող միջոցները։ Աշխատակիցները սա համարում են հեռարձակողների անկախությունը վտանգելու փորձ, գրում է Reuters-ը։ Կառավարության ներկայացրած օրինագիծն անցյալ ամիս հաղթահարել է նախնական քվեարկության փուլը և այժմ սպասում է խորհրդարանում հետագա քննարկման։ Գործադուլի հետևանքով հեռարձակումները սահմանափակվել են։ Չեխիայի հեռուստատեսության 24-ժամյա լուրերի հեռարձակման ընթացքում ցուցադրվել է լրատվական մթնեցված տաղավարը, իսկ հաղորդավարները, ի նշան բողոքի, եղել են սև հագուստներով։ Միլիարդատեր վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած պոպուլիստական կառավարությունը, որին աջակցում են ծայրահեղ աջակողմյան SPD և եվրասկեպտիկ կուսակցությունները, բազմիցս կողմնակալության մեջ մեղադրել է ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային լրատվամիջոցներին։ Կառավարող կոալիցիան նախատեսում է բարեփոխումների շրջանակում վերացնել տնային տնտեսությունների կողմից վճարվող ամսական 205 կրոնի (9,43 դոլար) հեռարձակման վճարը, որն այժմ օգտագործվում է հանրային հեռարձակողների ֆինանսավորման համար։ Ընդդիմադիր կուսակցությունները առաջարկվող փոփոխությունները համեմատել են Հունգարիայում նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք իրականացված փոփոխությունների հետ։ Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի «Այս առաջարկը, եթե ընդունվի, կառավարող կոալիցիային գործիքներ կտա քաղաքական ազդեցություն ունենալ երկու հանրային լրատվամիջոցների բովանդակության վրա»,– հայտարարել է Չեխիայի հեռուստատեսության լրագրող, գործադուլի կոմիտեի անդամ Յան Մոլաչեկը։ Կառավարող ուժը օրինագիծը ներկայացրել է անսպասելիորեն՝ ուրբաթ օրը՝ սահմանափակելով քննարկումների հնարավորությունը և ստիպելով շաբաթ օրը՝ լուսաբացից առաջ, անցկացնել նախնական քվեարկությունը։ Քննադատների կարծիքով՝ պետական բյուջեից ֆինանսավորումը կխզի լրատվամիջոցների կապը վճարող հեռուստադիտողների և ռադիոլսողների հետ, լրատվամիջոցները խոցելի կդառնան քաղաքական ճնշումների նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությունների շրջանակում նախատեսվող ֆինանսավորման 15 տոկոս կրճատումը կհանգեցնի նրան, որ հեռուստատեսության անվանական բյուջեն կհասնի 2008 թվականի, իսկ ռադիոյինը՝ 2005 թվականի մակարդակին։ Լրատվամիջոցները նման կրճատումները համարում են անընդունելի։ Երկուշաբթի օրը Բաբիշը կրկին հայտարարել է, որ կառավարությունը պարզապես կատարում է մարդկանց ֆինանսական բեռը թեթևացնելու իր խոստումը։ «Ոչ ոք չի ցանկանում զավթել հանրային լրատվամիջոցները կամ դրանք ենթարկել պետական վերահսկողության»,– ասել է նա՝ հավելելով, որ օրինագծում հետագա քննարկումների ընթացքում կարող են փոփոխություններ կատարվել։ Մոլաչեկը նշել է, որ ֆինանսավորման համակարգի փոփոխությունն ինքնին անհնարին չէ, սակայն այն պետք է հիմնված լինի համակողմանի քննարկումների վրա և ուղեկցվի միջամտություններից պաշտպանող իրավական երաշխիքներով։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մենք նախկին չենք, օտար շահ չենք սպասարկում. իշխանությունը ճնշեց մեզ՝ չմասնակցելու ընտրություններին
Factor.am / 6 minutes ago

«Խայտառակ պահվածք» ռուս զինծառայողների կողմից. նոր տեսանյութի հետքերով
Factor.am / 24 minutes ago

«Сестре передай». ռուս զինծառայողները բռնության են ենթարկում ու նվաստացնում երիտասարդին
Factor.am / 27 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Factor.am / 44 minutes ago



