Մոսկվան հուսով է, որ 3+3 տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Ռուսաստան, Իրան, Թուրքիա) հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս․ РИА Новости -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս հարթակի մասնակիցները համաձայնել են առաջ մղել միավորող օրակարգ։ Մենք հույս ունենք, որ շուտով կկայանա այս ձևաչափով ևս մի հանդիպում , նշել է Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4-րդ միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։