ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ծանր վիճակում է արևմտյան երկրների բախումնային քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովում։«Վիեննայի կազմակերպության ներկայիս վիճակը, անկեղծ ասած, ցավալի է, և սա արևմտյան երկրների բլոկային մտածողության նույն բախումնային տրամաբանության արդյունքն է», – ասել է ՌԴ նախարարը։Լավրովի խոսքով՝ արևմտյան պետությունները ձգտում էին ԵԱՀԿ-ն վերածել ՆԱՏՕ-ի և Եվրամիության շահերը առաջ մղելու գործիքի։ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանի և Բելառուսի դեմ ուղղված եվրոպական անվտանգության համակարգ կառուցելու ձգտման մեջ։Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 3-4-ը 50 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մասնակիցների թվում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Միութենական պետության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարության ներկայացուցիչներ։