Ես գիտեմ, թե դուք՝ որպես պաշտոնատար անձ, 2026 թվականի հունվարին ինչ ջանք եք գործադրել երկու սիրիացի վարձկան ահաբեկիչներին, որոնք բռնվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ, Թուրքիային հանձնելու համար։ Այն դեպքում, երբ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Ես գիտեմ, թե դուք ոնց եք 2023 թվականին առանց դատարանի որոշման և առանց նախագահի համաներման հրամանագրի, երկու ադրբեջանցու, որոնցից մեկը մարդասպանություն էր իրականացրել ՀՀ տարածքում, հանձնել Ադրբեջանին։ Ես ուզում եմ իմանալ, թե մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ի՞նչ ջանք եք գործադրում։ Ասում եք՝ մենք ամեն օր աշխատում ենք, ո՞ւր է այդ աշխատանքի արդյունքը։