«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Հանրային հեռարձակողի խորհուրդի շենքի մոտ՝ պահանջելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականները։ Նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը հեռուստաընկերությունը ոչ միայն չանդրադարձավ պատերազմի թեմային, Եռաբլուրից հեռարձակում չիրականացրեց, այլև նույն օրը երեկոյան հեռարձակեց համերգ՝ քաղաքացիների ցավին ավելացնելով վիրավորանքը։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն ցուցակներ՝ հիշեցնելով, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է աշխատի ամբողջ հանրության համար, Հանրային հեռուստաընկերությունը հանրությանն է, ոչ թե ՔՊ-ինը։ «Հայաքվե» նախաձեռնությունը պատրաստել է բաց նամակ-պահանջ։ ««Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խորին վրդովմունքն է արտահայտում սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված անպատեհ և անհարգալից հաղորդման, ինչպես նաև Հանրային հեռարձակողի կողմից տարիներ շարունակ իրականացվող կողմնակալ քաղաքականության վերաբերյալ։ Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի և պետականության համար ողբերգական և սրբազան հիշատակի օր է։ Այդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերով անպատեհ, հանրային արժեքները ոտնահարող բովանդակություն հեռարձակելը ոչ միայն անընդունելի է, այլև բացահայտ անարգանք է մեր հասարակության, զոհվածների հիշատակի և Հանրային հեռարձակողի բուն առաքելության հանդեպ։ Այս միջադեպը Հանրայինի ղեկավարության կողմից իրականացվող համակարգային անգործության և քաղաքական ծառայամտության օրինաչափ հետևանքն է։ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պահպանել չեզոքություն ու բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի: Ընտրական փուլերում Հանրայինը լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։ Քաղաքական հաղորդումների շրջանակներում, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցներում, ակնհայտ է ընդգծված կողմնակալ դիրքորոշումը։ Եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր կամ այլախոհ տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլյացիաների։ Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կատարվում է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից ելնելով՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետներն ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։ Հանրայինի եթեր են բերվում զանազան տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները պառակտող անձինք՝ նպատակաուղղված հարված հասցնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և հանրային համերաշխությանը։ Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար։ Պահանջում ենք նաև Հանրայինի եթերային քաղաքականության անհապաղ վերանայում և դրա վերադարձ հանրությանը»,- նշված է նամակում: The post «Հայաքվե»-ն պահանջում է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի հրաժարականները՝ սեպտեմբերի 27-ին համերգի հեռարձակման համար appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Հայաքվե»-ն պահանջում է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի հրաժարականները՝ սեպտեմբերի 27-ին համերգի հեռարձակման համար

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մոտ մեկ ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան
Azg / 28 minutes ago

Ինքը մտածում է, որ իր հավ խելքով ինչ-որ բանի կհասնի. վախդ բռնել է մեր թշնամին. Նարեկ Կարապետյան
Azg / 2 hours ago

Տեսանյութ. Մենք հաղթելու ենք այս թույլ իշխանության կողմից պարտադրված «ալիևյան սահմանադրությանը». Անդրանիկ Գևորգյան
Azg / 2 hours ago

ՄԻԵԴ-ը հաստատել է, որ հայ զինծառայողը գտնվել է ադրբեջանական ուժերի փաստացի իշխանության ներքո, խոշտանգվել ու սպանվել է
Azg / 3 hours ago
Related coverage

Քայլելով գնում ենք դատարան, քննվելու է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը. Նարեկ Կարապետյան
24TV / 24News / 16 minutes ago

Մեկ ժամից կլինենք Հակակոռուպցիոն դատարանում, դրանից հետո կսկսվեն մյուս քայլերը․ Նարեկ Կարապետյան
168 Jham / 18 minutes ago

Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տեղափոխեցին դատարան՝ կալանքի հարցի քննարկման
Aravot / 18 minutes ago

Սամվել Կարապետյանին տանում են կալանավորելու. ուղիղ կադրեր Քննչական Կոմիտեից
168 Jham / 19 minutes ago