Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի միջազգային հարցերով տեղակալ Ալի Բաղերին Չինաստան կատարած այցի վերաբերեալ յայտարարել է, որ Թեհրանն ու Պեկինը միջազգային եւ տարածաշրջանային բազմաթիւ հարցերի շուրջ ունեն միանման դիրքորոշումներ եւ ձգտում են դրանք վերածել գործնական համագործակցութեան։ ԻՌՆԱ-ի հաղորդմամբ Բաղերին այս մասին յայտնել է Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից յետոյ։ Քննարկումների առանցքում ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռազմական գործողութիւններն Իրանի դէմ, եւ տարածաշրջանային անվտանգութիւնն ու երկկողմ յարաբերութիւններն են եղել։ Բաղերին յայտնել է նաեւ, որ չինական կողմը դատապարտել է Իրանի առաջնորդի եւ նրա ընտանիքի ահաբեկութիւնը, այն որակելով աննախադէպ յանցագործութիւն։ Պեկինը նաեւ աջակցութիւն է յայտնել Իրանին՝ իր ազգային շահերը, անվտանգութիւնը, ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու դիրքորոշմանը։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգութեան վերաբերեալ Չինաստանի նախագահի չորս կէտից կազմւած նախաձեռնութեանը Բաղերին նշել է, որ դրա դրոյթներից մի քանիսը համահունչ են Թեհրանի դիրքորոշմանը։ Նա ընդգծել է, որ կայուն անվտանգութեան համար անհրաժեշտ է վերացնել տարածաշրջանում անկայունութեան պատճառները եւ բացառել արտատարածաշրջանային ուժերի միջամտութիւնը։ Բաղերին նաեւ ողջունել է Չինաստանի աջակցութիւնը Թեհրանի նախաձեռնութեանը Իրանում քառակողմ հանդիպում անցկացնելու վերաբերեալ՝ Իրանի, Պակիստանի, Սաուդեան Արաբիայի եւ Թուրքիայի մասնակցութեամբ։ Երկու երկրները պայմանաւորւել են շարունակել ռազմավարական խորհրդակցութիւնները։
Translate this article
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
World Affairs
Բաղերին այցելել է Չինաստան. ԱՄՆ-ը միայն ինքնիշխան երկրի դէմ չէ, որ յարձակւել է, այն նպատակ է հետապնդել խաթարել համաշխարհային տնտեսութիւնը
Comments
Sign in to join the conversation.
No comments yet — be the first to comment.
More from Alik
ورود سامانه بارشی جدید به کشور از فردا
Alik / 15 hours ago
منصوریان: خنثیسازی محاصره دریایی و هوایی با توسعه پایانه مرزی نوردوز
Alik / 16 hours ago
فوتبال ایران در سوگ اسطورهای دیگر؛ درگذشت حسن حبیبی آقای فوتبال ایران
Alik / 16 hours ago
غریبآبادی: الزامات ایران برآورده شود، میتوان به یک تفاهم دیپلماتیک رسید
Alik / 17 hours ago
Related coverage
No related coverage from other sources yet.