Ոչ թե պարզապես ծանոթանալ արտադրությանը, այլ հասկանալ բիզնեսի իրական խնդիրները՝ լուծումներ գտնելու համար։ ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին։ Ընկերությունը Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթին հետաքրքրել է իր գործունեության բազմազանությամբ և ոլորտային առանձնահատկություններով։ Այցի նպատակն է ուսանողներին հնարավորություն տալ տեղում ծանոթանալ ընկերության արտադրական գործընթացներին, մասշտաբներին և զարգացման ծրագրերին։ Այցելությունը թույլ կտա ավելի ամբողջական պատկերացում կազմել այն միջավայրի մասին, որտեղ հետագայում կիրառելու են իրենց գիտելիքները։ Առաջիկայում մրցույթի մասնակիցները ԶՊՄԿ-ից կստանան իրական մարտահրավերների վրա հիմնված խնդիրներ և կառաջարկեն դրանց լուծման իրենց տարբերակները։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԶՊՄԿ-ն ուսանողներին առաջարկում է լուծել իրական բիզնես խնդիրներ
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Related coverage

Եթե ՀՀ–ում գազի գինը թանկանա 10%-ով, ապա կլինի մոտավորապես 0,8% գնաճ. Գալստյան
Sputnik Armenia / 17 minutes ago

Պարոն Պողոսյան, երկրագունդը կլոր է, այդ հարցերը հիմա ձեզ եմ տալիս՝ ինչո՞ւ եք բիզնեսները կապարակնքել
Aravot / 24 minutes ago

Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշակիորեն դանդաղել է. ՀՀ ԿԲ
Armenian Business News (ABNews) / 38 minutes ago

Երրորդ եռամսյակում գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում. ԿԲ
Armenian Business News (ABNews) / 42 minutes ago


