Կենտրոնական բանկի խորհրդն այսօր որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ)։ Խոսքը նույն վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է, որը Կենտրոնական բանկն անվանում է նաև քաղաքականության տոկոսադրույք (ներկայում հիմնականում կիրառվում է հենց այս տերմինը): Սա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տրամադրում առևտրային բանկերին։ Գների կայունությունն ու տնտեսական աճն ապահովելու, ինչպես նաև սպասումները կառավարելու նպատակով ԿԲ-ն սահմանում է գնաճի թիրախ։ Այն սահմանված է 3%: Այս միջակայքից ցանկացած շեղում ԿԲ-ի համար ազդանշան է համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ էության, ԿԲ-ի՝ քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնելու այսօրվա որոշումը միտված է գնաճի տեմպերը զսպելուն, քանի որ արդեն մի քանի ամիս է 12-ամսյա գնաճը նշված միջակայքից բարձր է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերին գնաճը կազմել է 4.3%, օգոստոսին՝ 4.5%: Երբ ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, փողը թանկանում է, սպառումն ու, շղթայաբար, նաև գնաճը նվազում են։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ևս Կենտրոնական բանկը որոշել էր բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Գնաճին նպաստող ներքին ու արտաքին գործոններն էին դրդել դա անել։ Արտաքին գործոններից նշվում էին, մասնավորապես, ԱՄՆ-ում հարկաբյուջետային կայունության շուրջ աճող մտահոգությունները, Եվրոգոտում և Ռուսաստանում տնտեսության կառուցվածքային խնդիրների խորացումը, Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում էներգակիրների թանկացումը և այլն։ Այսօրվա որոշման վերաբերյալ հաղորդագրության մեջ ևս կարդում ենք այս գործոնների մասին։ Զուգահեռաբար նշվում է, որ, պայմանավորված ինչպես ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներով, այնպես էլ անբարենպաստ եղանակային պայմաններով, արձանագրվում է համաշխարհային պարենամթերքի գների աճի արագացում։ Այդ գնաճը ներմուծման ճանապարհով հասնում է նաև Հայաստան։ ԿԲ-ն նաև արձանագրում է, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում որոշակիորեն դանդաղել է: Տնտեսական ակտիվության աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտների զարգացումները։ Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների և դրանց տևողության աճով, ինչը ձևավորում է նաև էական ռիսկեր համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման ուղղությամբ։ Մյուս կողմից, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներով պայմանավորված, ներքին շուկայում ապրանքների ավելցուկային առաջարկի ձևավորման, ինչպես նաև սպառողական և ներդրումային վստահության թուլացման ռիսկերը պահպանվում են,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։ Սպասվում է, որ քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնելու որոշման վերաբերյալ մանրամասներն այսօրվա ասուլիսում կհայտնի ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Գլխավոր լուսանկարը՝ pixabay.com-ի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գնաճն արագացել է, ԿԲ-ն կրկին բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Никол Пашинян оспаривает в суде публикации о принадлежащем ему и Анне Акопян капитале
Hetq / 41 minutes ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
Hetq / 54 minutes ago

Դատախազությունը Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Hetq / 1 hour ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում
Hetq / 1 hour ago
Related coverage

Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան
168 Jham / 14 minutes ago

Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
Factor.am / 14 minutes ago

Հերիք ա, հանգստացեք, ասում են՝ ալիևյան Սահմանադրություն. Սրբուհի Գալյանը՝ Ընդդիմությանը
168 Jham / 16 minutes ago

Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ հարցեր
168 Jham / 18 minutes ago