ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար 2027-ի բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 27,5 մլրդ դրամ, ինչը 2026-ին հաստատված ցուցանիշը գերազանցում է շուրջ 2,3 մլրդ դրամով կամ 9 տոկոսով, այդ թվում՝ կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 789 միլիոն դրամ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ 2027-ին նախարարության կողմից նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի 6 ծրագիր։ Նախարարը տեղեկացրեց՝ շարունակվելու են նաև նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները։ «Նախատեսվում է ամփոփել նախագծի լրամշակված տարբերակը և այն ներկայացնել մասնագիտական ու հանրային լայն քննարկման։ Բարեփոխվելու է նաև ընտրական օրենսդրությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններից քաղած դասերի հիման վրա»,- ասաց Գալյանը։ The post Նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները շարունակվելու են. Գալյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները շարունակվելու են. Գալյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

2027 թվականի «Քաղաքացու օրը» փողոցում խորովա՞ծ, թե՞ խաշլամա եք անելու. հարց՝ Մակունցին
Azg / 58 minutes ago

Խաղաղության պայմանագրի կնքումից հետո կարող է որոշում կայացվել հետ քաշել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը. Մակունց
Azg / 1 hour ago

Այդ ի՞նչ ծանր աշխատանք եք կատարում, որ առանց 116 տոկոս բարձրացման հնարավոր չէ կատարել. հարց՝ Մակունցին
Azg / 1 hour ago

«Հայաքվե»-ն պահանջում է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի հրաժարականները՝ սեպտեմբերի 27-ին համերգի հեռարձակման համար
Azg / 1 hour ago
Related coverage

Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան
168 Jham / 17 minutes ago

Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
Factor.am / 17 minutes ago

Հերիք ա, հանգստացեք, ասում են՝ ալիևյան Սահմանադրություն. Սրբուհի Գալյանը՝ Ընդդիմությանը
168 Jham / 19 minutes ago

Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության վերաբերյալ հարցեր
168 Jham / 21 minutes ago