Վանի առևտրի և արդյունաբերության պալատում (TSO) տեղի է ունեցել «Իրան-Թուրքիա գործարար համաժողովի» ամփոփիչ հանդիպումը։ Նշենք, որ նախորդ հանդիպումը կայացել էր Իրանում և հանդիպմանը մասնակցությունը բարձր մակարդակի էր եղել։ «Արևելյան Անատոլիայի զարգացման գործակալության» (DAKA) գլխավոր քարտուղար Էմին Յաշար Դեմիրջին նշել է, որ Իրանի հետ առևտրաշրջանառությունը, որը կազմում է 13 մլրդ դոլար ու զգալիորեն զիջում է 30 մլրդ դոլարի հասնելու նպատակին։ Դեմիրջին նշել է, որ դեպի Իրանի ներմուծման առումով Թուրքիան առաջին տեղում չէ, և այդ դիրքերում հիմնականում Գերմանիան ու Մեծ Բրիտանիան են։ Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ Թուրքիան չի կարողանում մրցակցել այդ երկրների հետ որակի և գնի տեսանկյունից։ Նա, սակայն, ընդգծել է, որ իրավիճակը կարող է փոխվել, և Իրանը հետագայում կարող է սկսել ինքնուրույն արտադրել այն ապրանքները, որոնք այժմ գնում է Թուրքիայից, և դրանք արտահանել Թուրքիա։ Վանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան էլ նշել է, որ նման հանդիպումներից հետո Իրանի ուշադրությունն ու հետաքրքրությունը կենտրոնանալու է Վանի վրա։ Թաքվայի խոսքով՝ Իրանի տնտեսության զգալի մասը գտնվում է պետության վերահսկողության ներքո, ուստի խնդիրները պետք է լուծվեն բարձր մակարդակի համաձայնությունների շրջանակում։ Նա առանձնացրել է հատկապես բանկային ոլորտում ֆինանսական միջոցների ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրները՝ նշելով, որ դրանք լուծման կարիք ունեն։ Աղբյուր՝ Haber7 The post Իրան-Թուրքիա գործարար համաժողովի ամփոփիչ հանդիպումը Վանում appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իրան-Թուրքիա գործարար համաժողովի ամփոփիչ հանդիպումը Վանում
Իրանի հետ Թուրքիայի առևտրաշրջանառությունը կազմել է 13 մլրդ դոլար։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Թուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշ
Ermenihaber / 10 hours ago

Ermenistan-Macaristan parlamentoları arasındaki iş birliği ele alındı
Ermenihaber / 10 hours ago

Masadikov։ Ermenistan’ın KGAÖ’den çıkarılması söz konusu değil
Ermenihaber / 10 hours ago

Rusya’da ünlü Ermeni ressam Saryan’ın anıtının 45. yılı kutlandı
Ermenihaber / 10 hours ago
Related coverage

2027 թ. պետական բյուջեի քննարկում. հանձնաժողովների համատեղ նիստ
Alpha News / 1 hour ago

Ծառայությունների ոլորտն ու շինարարությունը շարունակում են մնալ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչները․ ԵԱԶԲ
Alpha News / 2 hours ago

Սամվել Կարապետյանին տեղափոխել են տնտեսական գործերով քննչական վարչություն
Alpha News / 3 hours ago

ՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները
24TV / 24News / 4 hours ago