Երևանում մեկնարկել է Silicon Mountains 2026 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովն ու ցուցահանդեսը (Summit & Expo), որը կանցկացվի նոյեմբերի 3-4-ը։ Այս տարվա միջոցառումն անցկացվում է Ներդրումներ նորարարության մեջ (Invest in Innovation) խորագրով։ Առաջին անգամ այն անցկացվում է ընդլայնված՝ երկօրյա ձևաչափով՝ գագաթնաժողովին զուգահեռ ներառելով նաև տեխնոլոգիական ցուցահանդես։ Միջոցառման շրջանակում հայկական և միջազգային ընկերությունները, ստարտափները, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներն ու ներդրողները ներկայացնում են իրենց մշակումները, նորարարական լուծումներն ու նախագծերը։ Երկօրյա ծրագրում նախատեսված են քննարկումներ արհեստական բանականության, կիսահաղորդիչների արդյունաբերության, տիեզերական տեխնոլոգիաների և ինժեներական լուծումների վերաբերյալ, ինչպես նաև ստարտափների ներկայացումներ, գործնական սեմինարներ և B2B հանդիպումներ։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։​