Ռուսական զորքերը լույս նոյեմբերի 3-ի գիշերը բալիստիկ հրթիռներով և կառավարվող ավիառումբերով հարված են հասցրել Խարկովին։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ հարվածի տակ է հայտնվել բժշկական հաստատություն, գրում է Meduza-ն։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հստակեցրել է, որ հարվածը հասցվել է Նեմիշլյանսկի շրջանում գտնվող բժշկական հաստատության մասնաշենքերը միացնող անցուղուն։ Խարկովի մարզային դատախազությունը հայտնում է, որ քննության տվյալներով՝ նոյեմբերի 3-ին՝ մոտավորապես ժամը 03:20-ին, Ռուսաստանի զինված ուժերը ավիահարված են հասցրել Խարկովի Նեմիշլյանսկի շրջանին։ Վնասվել են բուժհաստատության ճակատային հատվածն ու բաժանմունքներից մեկը, կոտրվել են պատուհանները։ Տուժել են նաև մեկ այլ բուժանմունք, լաբորատորիան և մոտակա 10 բազմաբնակարան շենքերի պատուհանները։ Տուժել է 73 մարդ, այդ թվում՝ հիվանդանոցի պացիենտներ, բուժաշխատողներ և հարակից շենքերի բնակիչներ։ 226 պացիենտի տարհանել են այլ բժշկական հաստատություններ։ Իրավապահները հայտնաբերել և առգրավել են զինամթերքի բեկորներ։ Նախնական տվյալներով՝ դրանք կարող են պատկանել ՖԱԲ-250 ավիառումբին։ Դնեպրին հարվածի հետևանքով 15 մարդ է տուժել, նրանցից երեքը ծանր վիճակում է։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Վնասվել են ենթակառուցվածքներ, բնակելի տներ և վարչական շենքեր։ Բացի այդ, ռուսական զինուժը հարվածել է նաև Կրիվոյ Ռոգի շրջանի ենթակառուցվածքներին։ Վիննիցայի մարզում էներգետիկ օբյեկտների և էլեկտրահաղորդման գծերի վնասման հետևանքով բնակավայրերի մեծ մասը մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Ժիտոմիրի մարզում էլ ռուսական հարվածից հետո էներգետիկ ենթակառուցվածքներին՝ գրեթե 130 բնակավայր (ավելի քան 180 հազար բաժանորդ) զրկվել է էլեկտրականությունից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վիննիցայի մարզում հարված է հասցվել Լադիժինի ջերմաէլեկտրակայանին, Դնեպրոպետրովսկի մարզում՝ Կրիվոյ Ռոգի և Պրիդնեպրովսկի ջերմաէլեկտրակայաններին, Խարկովի մարզում՝ Խարկովի ջերմաէլեկտրակայանին, Զմիևսկայա և Լոսևո էլեկտրաենթակայաններին։ Օդեսայի մարզում, ըստ գերատեսչության, թիրախավորվել են Կիլիա նավահանգստի ենթակառուցվածքները և երկու բեռնատար նավ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՔՊ-ին պետք էին շանտաժով վարչական ռեսուրս չարաշահողները՝իշխանության օգտին քվե ապահովեցին․ Վարդապետյան
Factor.am / 3 hours ago

Անկախության հռչակագիրը չի կարող չեղարկվել, եթե Սահմանադրությունում չնշվի․ այն պատմական փաստաթուղթ է
Factor.am / 4 hours ago

Եթե Էդիկ Մինասյանն ընդդիմադիրի եղբայր է, ուրեմն՝ քաղաքական հետապնդո՞ւմ է
Factor.am / 5 hours ago

ՔՊ-ին 730 000 քաղաքացի է ընտրել, վստահ եմ՝ սահմանադրական հանրաքվեում ավելի շատ կողմ ձայներ կլինեն
Factor.am / 5 hours ago



