Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Մասնավորապես, արգելքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՏՄ անդամ պետություններ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան ու Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան ՌԴ կանխիկ արժույթի արտահանմանը. ֆիզիկական անձանց համար՝ 1 միլիոն ռուբլին գերազանցելու դեպքում, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ անկախ գումարի չափից, բացառությամբ՝ հրամանագրով սահմանված դեպքերի։ Կոմիտեն հորդորում է, Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ գումարի արտահանում պլանավորելիս, նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին, նախատեսված բացառություններին և հետևել դրանց պահպանմանը։ The post ՌԴ-ն արգելել է ֆիզիկական անձանց ԵԱՏՄ երկրներ ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ գումար արտահանել appeared first on Alphanews .