ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Ռուսական զինված ուժերը «Գերան» անօդաչու թռչող սարքերի հարվածներով խոցել են 4 լոկոմոտիվ Սումիում, Դնեպրոպետրովսկում և Խարկովի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։