Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 5-7-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է տեղումներ, 6-7-ը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում` Նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան, 5-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Երևան քաղաքի նոյեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.4°C (1990թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.2°C (1978թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.1°C