Նոր Սահմանադրությամբ՝ հայերենը որպես ՀՀ միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Այսինքն, ի տարբերություն գործող Սահմանադրությամբ սահմանված կարգի, այլևս անհնար կդառնա այդ հոդվածը փոփոխել, հետևաբար՝ փոխել պետական լեզուն կամ ավելացնել պետական լեզուներ։ Ինչո՞ւ է սա կարևոր․ որովհետև այսպիսով մենք կպաշտպանենք մեր ազգային ինքնության գլխավոր հենասյունը՝ մեր լեզուն»,-ասել է Ռուբինյանը իր էջում հրապարակած տեսանյութում։ Եվ սա կարևոր է այն համատեքստում, որ վերջին տարիներին նկատած կլինեք տարբեր քաղաքական գործիչներ, օլիգարխներ, իրենց քաղաքական գործչի տեղ դրած օլիգարխներ կամ օտար երկրներից ուղարկված տարատեսակ ազդեցությամբ գործակալներ, մերթ ընդ մերթ, թերևս չդիմանալով իրենց ազգային թերարժեքության բարդույթի անասելի ծանրությանը, հայտարարել են, թե գուցե մեզ նոր պետական լեզու է պետք ավելացնել, գուցե արդի աշխարհի մարտահրավերներին դիմանալու համար մեզ պետք է ռուսերենը կամ անգլերենը դարձնել պետական լեզու և այսպես շարունակ։ Չէ, մեզ նոր պետական լեզուներ պետք չեն։ Հայերենը, պետական լեզու է, պետականաստեղծ ժողովրդի լեզու է։ Այն դարեր շարունակ կատարել է պետական լեզվի դերը և հավերժ պետք է կատարի։ ՀՀ-ն ունենալու է մեկ պետական լեզու, դա լինելու է հայերենը, և մենք պետք է այնպես անենք, որպեսզի ընդդիմությունը չխոչընդոտի այս փոփոխության ընդունմանը»,- ասել է Ռուբինյանը իր էջում հրապարակած տեսանյութում։ The post Նոր Սահմանադրությամբ՝ հայերենը որպես ՀՀ միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի․ Ռուբինյան appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նոր Սահմանադրությամբ՝ հայերենը որպես ՀՀ միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի․ Ռուբինյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Թուրքիայի ափերի մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել | factor.am
Infocom / 5 hours ago

9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
Infocom / 5 hours ago

Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ
Infocom / 6 hours ago

Հոսանքանջատումներ կլինեն Երևանում և մարզերում
Infocom / 6 hours ago
Related coverage

Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի. Ռուբինյան
1in.am / 3 hours ago

«ՄանուՖեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում, Արագածոտնի, Լոռու և Սյունիքի մարզերում
1in.am / 3 hours ago

Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի.Ռուբեն Ռուբինյան
Aravot / 4 hours ago

Մեկնարկել է Ֆլեյտայի երևանյան 3-րդ միջազգային փառատոնը
Public Television of Armenia — 1Lurer / 4 hours ago