Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության աջակցությամբ անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի (European Encyclopedia Network – EEN) եռօրյա համաժողովը՝ նվիրված Վրացական հանրագիտարանի գլխավոր գիտական խմբագրության հիմնադրման 60-ամյակին։ Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանը։ Նա շնորհավորել է Վրացական հանրագիտարանի խմբագրության ղեկավար Զուրաբ Աբաշիձեին՝ ընդգծելով հանրագիտարանային գործունեության կարևորությունը ժողովուրդների և երկրների պատմության, գիտական ու մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։ Արեն Առաքելյանը նաև փոխանցել է Հայաստանի հանրագիտարանի խմբագրության ղեկավար Հովհաննես Այվազյանի շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքները։ Եռօրյա համաժողովին մասնակցել են եվրոպական 15 երկրների ներկայացուցիչներ։ Գրառումը Թբիլիսիում անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի համաժողովը՝ նվիրված վրացական հանրագիտարանի 60-ամյակին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թբիլիսիում անցկացվել է Եվրոպական հանրագիտարանների ցանցի համաժողովը՝ նվիրված վրացական հանրագիտարանի 60-ամյակին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Համահայկական Գագաթնաժողովի բացման արարողությունը
Akhaltskha.net / 3 hours ago

ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ. Ե՞րբ է ՀՀ-ն դիմելու ԵՄ-ին անդամակցության համար
Akhaltskha.net / 9 hours ago

ԱՄՆ-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾԸ․ Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՍՐԱՆՑ ՀԵՏԵՎՈՒՄ
Akhaltskha.net / 15 hours ago

ԱԱԾ-ն բերման ենթարկեց Սամվել Կարապետյանին
Akhaltskha.net / Nov 4
Related coverage

საქართველოს საგარეო საქმეთა სამინისტრომ ევროკავშირთან დიალოგისთვის მზადყოფნა განაცხადა
JNEWS / Nov 4

Չինաստանից Վրաստան է ներմուծվել ռեկորդային թվով ավտոմեքենաներ
JNEWS / Nov 4

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
JNEWS / Nov 4

Նոյեմբերի 3-ի հորոսկոպ ըստ կենդանակերպի նշանների
JNEWS / Nov 3