ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող գիշերային չվերթերի թիվը կրկնակի ավելացել է` օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումների ֆոնին:Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի` թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքների պատճառով։Sputnik Արմենիայի տվյալներով՝ եթե նախկինում գիշերը օդանավակայանը մեկ ժամվա ընթացքում երեք–չորս չվերթ էր ընդունում, ապա այժմ դրանց թիվը հասնում է յոթ–ութի։ Օդանավակայանը միաժամանակ ընդունում է երկու ժամանող չվերթ, իսկ վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը կազմում է մոտ 10 րոպե: Մեր տեղեկություններով՝ օդանավակայանի ղեկավարությունը համապատասխան ծառայությունների հետ միաժամանակ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ուղևորներին սպասարկելու և ուղևորահոսքը կարգավորելու համար: Sputnik Արմենիան դիմել է «Զվարթնոց» օդանավակայան՝ պարզելու, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը ժամանակային սահմանափակումների պայմաններում։ «Ավիաընկերությունները նախապես տեղեկացվել են սահմանափակումների մասին, փոփոխություններ են կատարվել չվացուցակում։ Դրանք արդեն արտացոլված են օդանավակայանի տեղեկատվական ցուցատախտակի վրա»,– հայտնել են օդանավակայանից։ Ցերեկային վերջին չվերթը օդանավակայան է ժամանել նոյեմբերի 2–ին՝ ժամը 08։19-ին։ Դա ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռն էր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գիշերային ժամերին դեպի «Զվարթնոց» չվերթերը կրկնապատկվել են սահմանափակումների պատճառով
Օդանավակայանը գիշերները միաժամանակ ընդունում է երկու ժամանող չվերթ, իսկ վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը կազմում է մոտ 10 րոպե:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Թուրքական գամբի՞տ, թե՞ ադրբեջանական ցուգցվանգ․ ի՞նչ է կատարվում «թյուրք եղբայրների» միջև
Sputnik Armenia / 6 hours ago

Как защитить людей в армянском приграничье уже сегодня? Мнение специалиста
Sputnik Armenia / 7 hours ago

Один из трех пострадавших в крупной аварии в Армении в крайне тяжелом состоянии - детали
Sputnik Armenia / 7 hours ago

Ուշիի ոլորաններում վթարից տուժած անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարարություն
Sputnik Armenia / 7 hours ago



