armenpress.am Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով քննարկումները շարունակվում են, սակայն լուծում առայժմ չի գտնվել։ Այս մասին Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում լուծել պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի հարցը՝ ընդգծելով, որ խնդիրը բարձրացվում է տարիներ շարունակ։ Թորոսյանը նշեց, որ հարցը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նախարարը տարբերակեց զոհվածների և անհետ կորածների ընտանիքների դեպքերը։ «Մեր խնդիրը հիմնականում այն քաղաքացիների հետ է կապված, որոնք այս պահին անհետ կորած են, և նրանց ընտանիքի անդամները չեն ստանում կերակրողին կորցնելու նպաստ»,– ասաց նա։ Նախարարի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամները ստանում են կերակրողին կորցնելու նպաստ։ Նա հիշատակեց նաև տրամադրված միանվագ փոխհատուցումները՝ նշելով, որ զինվորականների և քաղաքացիական անձանց համար կիրառվել են տարբեր մեխանիզմներ։ Անդրադառնալով բոլորի համար հատուկ կարգավիճակ սահմանելու հարցին՝ Թորոսյանը շեշտեց օրենսդրական փոփոխությունների հետևանքները գնահատելու անհրաժեշտությունը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան | armenpress.am appeared first on Infocom .