ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում, իր կարծիքով, առկա որոշ բացթողումների ու խնդիրների, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող գործակցության ու Հայաստանի՝ եվրոպական ձգտումների վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։ Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Չեխիայի դեսպանի հետ մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործակցության ու Հայաստանի՝ եվրոպական ձգտումների վերաբերյալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ
Shant News / 17 minutes ago

ԱՄՆ-ում Հելոուինի ժամանակ առնվազն 15 մարդ է սպանվել
Shant News / 37 minutes ago

Ավելի խիստ վերահսկողություն՝ Երևանի փողոցներում
Shant News / 43 minutes ago

Ներկայացվել են Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027թ․ հատկացումները
Shant News / 47 minutes ago
Related coverage

Չեխիայի դեսպանի հետ մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործակցության ու Հայաստանի՝ եվրոպական ձգտումների վերաբերյալ
Infocom / 1 hour ago

Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը լիազորություններ է տվել բանակցությունների հարցում. Փեզեշքիան
Azatutyun / 1 hour ago

Դեսպան Պիրունչիկի հետ հանդիպմանը Նարեկ Կարապետյանն անդրադարձել է մի շարք բնագավառներում առկա որոշ բացթողումների ու խնդիրների, ներկայացրել դրանց կարգավորման ուղղությամբ իր պատկերացումները
Aravot / 1 hour ago

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին
A1plus / 2 hours ago