A A Պաշտոնական Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ Աջակցիր «Ա1+»-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։ Գեղարքունիքի մարզում. Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115.630.632դր.։ Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972խմ բազալտի լեռնային զանգված։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18.902.930դր.։ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5.397.328դր.։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 2908խմ կրաքարանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996քմ և աղբոտվել՝ 246քմ տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2.201.180դր.։ Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3.919.696դր.։ Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 146.051.766դր.։ Տեսչական մարմինը բոլոր դեպքերով հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ «COP17-ի հաջողությունը կախված է լինելու երկրների գրանցած առաջընթացից ու հաջորդող քայլերից» ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին է նախազգուշացրել Արարատ Միրզոյանը Եգիպտոսի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ