2027 թվականի բյուջետային ծրագրով նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի մրցունակության ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքներում, ինչպես նաև մարդկային ու ֆիզիկական կապիտալում ներդրումների բարձր մակարդակի պահպանմանն ու կառուցվածքային բարեփոխումների միջոցով տնտեսական ներուժի ընդլայնմանը։ ՀՀ կառավարության գնահատմամբ վերջին տարիներին տնտեսական աճի ներուժն ավելացել է և կազմում է 5-5,5 տոկոս։ Այս մասին նոյեմբերի 2-ին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը: Մարտին Գալստյանը նշել է, որ 2027 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,8 տոկոս տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ՝ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի շարունակականությունն ու պարտքի կայունության ամրապնդումը համադրելով մարդկային կապիտալի զարգացմանն ու տնտեսության ներուժի ընդլայնմանը նպաստող քաղաքականության իրականացման հետ։ Նրա խոսքով 2027 թվականի համար ծրագրավորվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ՝ 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատությամբ շուրջ 0,6 տոկոսային կետով, որի պարագայում հարկային եկամուտները կկազմեն ՀՆԱ-ի 25,4 տոկոսը։ «Գնահատվում է, որ 2027 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն»,- նշել է ԿԲ նախագահը: Նա ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և մակրոտնտեսական մեծ անորոշությունների պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն ռիսկերի մշտադիտարկումը, կառավարումը և դրանց արձագանքելու կարողությունների ամրապնդումը։ Հակիրճ ներկայացնելով Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը՝ Մարտին Գալստյանը խոսել է կապիտալ ներդրումների ծրագրերից։ Անդրադառնալով վարչական ծախսերին՝ նա նշել է, որ դրանց նախահաշիվը ծրագրավորվել է շուրջ 13 մլրդ դրամի չափով։ «ՀՀ հաշվեքննիչ պալատը 2027 թվականին գործելու է հաստատված ծրագրի հիման վրա»,- նշել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2026-2032 թվականների ռազմավարական ծրագրի հիմքում ընկած առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել նախատեսվող հաշվեքննություններին և առաջին անգամ փորձարկվելիք արդյունքային ցուցանիշներին։ Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
2027 թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել ԿԲ և Հաշվեքննիչ պալատի նախագահները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Թբիլիսիի կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել
Shant News / 22 minutes ago

Եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրությանը, հանրային ճնշում կգեներացվի. Փաշինյան
Shant News / 24 minutes ago

ՊԵԿ նախագահն անդրադարձել է իր ղեկավարած կառույցի՝ գալիք տարվա հատկացումներին ու ծրագրային ուղղություններին
Shant News / 28 minutes ago

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը
Shant News / 36 minutes ago
Related coverage

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՄԻ ՍԱՐՔԵՔ, ԲԱՆ ԷՐ ԷԼԻ. ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ՝ ԱԺ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՄԱՍԻՆ
168 Jham / 18 minutes ago

«Դե լա՛վ, ցտեսություն, շնորհակալություն». Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստն ավարտվեց
24TV / 24News / 20 minutes ago

Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
Factor.am / 20 minutes ago

Միակ երաշխիքը ՀՀ ժողովուրդն է. վարչապետն ընդդիմությանը աղետից խուսափելու հնարավորություն է տալիս
Public Television of Armenia — 1Lurer / 25 minutes ago