Թուրքիայում պոլսահայ գործարար, Ստամբուլի Բաքըրքյոյի նախկին փոխքաղաքապետ Նուրհան Չեթինքայան քննադատել է երկրում Հելոուինի տոնակատարությունների անցկացումը։ 58-ամյա Չեթինքայայի խոսքով՝ Հելոուինին առաջին անգամ ծանոթացել է շուրջ 15-20 տարի առաջ՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։ Նա նշել է, որ այդ տոնակատարությունը տեղ չունի ո՛չ իր մշակույթում, ո՛չ էլ կրոնական համոզմունքներում՝ դժգոհություն հայտնելով Թուրքիայում օտար ավանդույթների ընդօրինակման միտումից։ «Այսօր Թուրքիայում տեսնում եմ մի հասարակություն, որը փորձում է մեզ չպատկանող մշակույթներն ընդունել այնպես, կարծես դրանք սեփական մշակույթի մի մասը լինեն»,- ասել է Չեթինքայան։ Աղբյուր՝ Kocaeli.com The post Պոլսահայ գործարարը դեմ է Հելոուինի տարածմանը Թուրքիայում appeared first on Ermeni haber ajansı .