Իրանը համաձայնության չի գա Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը հաշվի չառնի Թեհրանի շահերը և չկատարի նրա պահանջները, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Համաձայնություն չի լինի, և Հորմուզի նեղուցը չի բացվի, անվտանգ չի լինի, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել ծովային շրջափակումը և չի ընդունել Իրանի օրինական պահանջները», – նրա խոսքերն է մեջբերել «Ալ Ջազիրա»-ն։ Բաղային նշել է, որ ճգնաժամը լուծելու միակ իրական նախաձեռնությունը ներկայումս նեղուցը բացելու յոթօրյա ծրագիրն է, որը Թեհրանը ներկայացրել է Վաշինգտոնին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար Նյու Յորք կատարած իրանական պատվիրակության այցի ժամանակ։ Նա պնդել է, որ առաջարկը դեռևս ուժի մեջ է, և որ «գնդակը Ամերիկայի դաշտում է»։