Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Մարտին Պողոսյանը (85 կգ)։ Այս մասին գրում է armsport.am-ը։ Հայ ծանրորդը հանդես եկավ C խմբում և միջանկյալ հաշվարկում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Պոկում վարժությունում երիտասարդ մարզիկը հաջողությամբ կատարեց միայն մեկ մոտեցում՝ բարձրացնելով 147 կգ և միջանկյալ արդյունքով դառնալով հինգերորդը։ Հրում վարժությունում Պողոսյանը շատ ավելի վստահ հանդես եկավ: Երկրորդ փորձից նա գլխավերևում պահեց 185 կգ, իսկ այնուհետև հաջողությամբ հաղթահարեց նաև 190 կգ կշռող ծանրաձողը՝ այս վարժությունում գրանցելով լավագույն միջանկյալ արդյունքը։ Երկամարտի 337 կգ արդյունքով Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանը ներկայացնող հայազգի Գևորգ Սերոբյանին, որի արդյունքը երկամարտում 347 կգ է։ —00—ՄԱ The post Ծանրամարտի ԱԱ․ 337 կգ արդյունքով Մարտին Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ծանրամարտի ԱԱ․ 337 կգ արդյունքով Մարտին Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Լեզվակռիվ՝ ՊԵԿ նախագահի հետ․ «Ձեր ազգականները ո՞նց պաշտոնի նշանակվեցին», «Էական չի», «Էական է»
24TV / 24News / 13 minutes ago

Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
24TV / 24News / 14 minutes ago

Մեր հայրենակիցներն ասում են՝ խաբեցին մեզ «ընտրաթոշակով», 10 հազարով աճեց, բայց նպաստը կտրվեց
24TV / 24News / 15 minutes ago

Ադոնցում գործող «Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամ
24TV / 24News / 16 minutes ago
Related coverage

ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
Factor.am / 14 minutes ago

Tickets on Sale for Armenia-Cyprus UEFA Nations League Match
Public Radio of Armenia / 32 minutes ago

Նոյեմբերի 1-ին մեկնարկել է ProBasket Ա Լիգան
Aravot / 41 minutes ago

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. bravo.am
Aravot / 52 minutes ago