Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի «Կատարենք ներդրում հիմա՝ ավելի լուսավոր ապագա կերտելու նպատակով» խորագիրը կրող ամենամյա դրամահավաք-ընթրիքին և հանդես եկել ելույթով։ Այդ մասին տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից։ Ելույթի առանցքում Հայաստանի ներուժի, մարդկային կապիտալի և ապագայի տեսլականի կարևորությունն էր։ Դեսպանն ընդգծեց, որ երկրի առաջընթացը պայմանավորված է ոչ միայն առկա մարտահրավերների հաղթահարմամբ, այլև մարդկանց տաղանդն ու ստեղծարար կարողությունները զարգացնելու հնարավորությունների ընդլայնմամբ՝ որպես հաջողված օրինակ մատնանշելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Երեկոյի հիմնական բանախոսն էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վազգեն Ալթունյանը մանրամասներ ներկայացրեց կառույցի տարեկան հաշվետվության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։ Դրամահավաքի միջոցներն ուղղվելու են մի շարք բնակարանաշինական և համայնքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ծնողների ընտանիքների համար բնակարանների կառուցմանը, Շենավան գյուղում բժշկական կենտրոնի հիմնմանը և Գյումրիում բազմաբնակարան շենքի կառուցմանը։ Գրառումը Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

ԱՄՆ-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾԸ․ Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՍՐԱՆՑ ՀԵՏԵՎՈՒՄ
Akhaltskha.net / 9 hours ago

ԱԱԾ-ն բերման ենթարկեց Սամվել Կարապետյանին
Akhaltskha.net / Nov 4

Հայաստանը կաջակցի Վրաստանին, որպեսզի վերջինս եվրոպական իր նկրտումն իրականացնի
Akhaltskha.net / Nov 3

Մեր թիրախն է 2029թ․ վիզաների ազատականացում ունենալ
Akhaltskha.net / Nov 3
Related coverage

საქართველოს საგარეო საქმეთა სამინისტრომ ევროკავშირთან დიალოგისთვის მზადყოფნა განაცხადა
JNEWS / 7 hours ago

Չինաստանից Վրաստան է ներմուծվել ռեկորդային թվով ավտոմեքենաներ
JNEWS / 19 hours ago

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
JNEWS / 19 hours ago

Նոյեմբերի 3-ի հորոսկոպ ըստ կենդանակերպի նշանների
JNEWS / Nov 3