ՀՀ կառավարությունը գործնականում արդեն սկսել ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը: Այս մասին այսօր 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի կառավարությունը, մինչև հետագա գործընթացների կազմակերպումը, իր նախաձեռնությամբ կմեկնարկի ԹՐԻՓՓ նախագծի երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի նախագծի պատվիրելու հարցը, որ մենք ժամանակ չկորցնենք և սկսենք նախագծի շուրջ աշխատանքները: Որ պահին ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կձևավորվի, այդ պահին արդեն կատարված աշխատանքը ուղղակի ՀՀ կառավարությունը կփոխանցի ընկերությանը»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ այս նախագծով Հայաստանը հաղթահարում է ավելի քան 30 տարի շարունակվող շրջափակումը: «Աներկբա և միանշանակ է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման արդյունքում Հայաստանը բոլոր ուղղություններով ապաշրջափակվելու է: Ապաշրջափակվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղությամբ: Բոլոր այս ուղղություններով ապաշրջափակումը չի նշանակում է, որ բոլոր ենթակառուցվածքները լինելու են ԹՐԻՓՓ նախագծի մաս: ԹՐԻՓՓ նախագծի մաս են կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին, այնտեղ նաև էլեկտրական հաղորդման գծեր, ավտոճանապարհ: Գազամուղ, նավթամուղ թեմաներն ավելի ուշ քննարկման հարց են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: The post ՀՀ կառավարությունը գործնականում սկսել ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը. Փաշինյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ կառավարությունը գործնականում սկսել ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը. Փաշինյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Կալանավորված Հայաստան նշանակում է ոատիկանապետություն. Ռուբեն Մելիքյան
Azg / 2 hours ago

Տեսանյութ. Սրբուհի Գալյանը ՀՀ պատմության մեջ մնալու է որպես ալիևյան սահմանադրություն գրող. Քրիստինե Վարդանյան
Azg / 3 hours ago

Ինչ էլ անեն՝ Վարդան սպարապետն ու Վարդանանք միշտ լինելու են հայության սրտում, քանի դեռ կա այդ հայությունը. Արմեն Այվազյան
Azg / 4 hours ago

Իրանի 14 քաղաքացու մուտքն Ադրբեջան արգելվում է
Azg / 6 hours ago
Related coverage

«Եկող տարին կարող է իրատեսական լինել, 2028 թվականն էլ կարող է իրատեսական լինել»․ Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին
168 Jham / 16 minutes ago

Եթե Էդիկ Մինասյանն ընդդիմադիրի եղբայր է, ուրեմն՝ քաղաքական հետապնդո՞ւմ է
Factor.am / 17 minutes ago

Խամենեիի հրահանգը՝ պատասխան հարվածներ հասցնել առանց աշխարհագրական սահմանափակման, վերաբերում է նաև արհեստածին Ադրբեջանին. Վարդան Ոսկանյան
168 Jham / 24 minutes ago

Հարցազրույց Արմեն Գրիգորյանի հետ
Public Television of Armenia — 1Lurer / 25 minutes ago