Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագրի շրջանակում իրականացվող TRIPP նախագիծը մտել է գործնական փուլ, իսկ դրա ազդեցությունը դուրս է գալիս երկրի հարավային հատվածի սահմաններից։ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց նախագծի իրավական, աշխարհագրական և տնտեսական հայեցակարգը՝ ընդգծելով, որ այն ունի շրջադարձային նշանակություն ավելի քան 30 տարի տևող շրջափակումը հաղթահարելու գործում։ Վարչապետի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի կողմից Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագրի վավերացումից հետո Կառավարությունն արդեն իսկ սկսել է TRIPP նախագծի գործնական իրագործումը։ Ժամանակ չկորցնելու նպատակով ՀՀ կառավարությունն իր նախաձեռնությամբ կպատվիրի երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները։ «Որ պահին TRIPP զարգացման ընկերությունը կձևավորվի, այդ պահին արդեն կատարված աշխատանքը ուղղակի Հայաստանի Հանրապետության կառավարությունը կփոխանցի ընկերությանը»,- ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ավելի վաղ արված հարցադրումներին, թե որտեղ է տեղակայվելու TRIPP նախագծի տարածքը, վարչապետը հայտարարեց, որ ծրագիրը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ։ «Թրիփ նախագիծը տարածք չունի։ Եվ այս տրամաբանությամբ, քանի որ մենք ունենք վավերացրած միջազգային պայմանագիր, որը Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն իրավաբանական ուժ ունի, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տարբեր տեղերում կարող են իրականացվել Թրիփ նախագծեր»,- ասաց նա։ Վարչապետը նաև ընդգծեց, որ տարանցիկ խողովակաշարերը պարտադիր չէ, որ անցնեն ՀՀ-ի հարավով։ «Ամենևին փաստ չէ, որ եթե հույս ունենք կամ համոզմունք ունենք մի օր Հայաստանով անցնի տարանցիկ գազամուղ, ամենևին փաստ չէ, որ այդ գազամուղը անցնելու է Հայաստանի հարավով։ Կամ երբ Հայաստանի Հանրապետությունով անցնի նավթամուղ, ամենևին էլ փաստ չէ, որ այդ նավթամուղը անցնելու է Հայաստանի հարավով»,- շեշտեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ նախնական քննարկումները ցույց են տալիս, որ ավելի հավանական է դրանց անցնումը բոլորովին այլ երթուղիներով։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 11 minutes ago

ԵԱՏՄ-ում հետաձգվել է Ռուսաստանի սահմանափակումների հարցով քննարկումը. Պապոյան
Factor.am / 15 minutes ago

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
Factor.am / 19 minutes ago

Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 25 minutes ago
Related coverage

Տնտեսության արտաքին ու ներքին ռիսկերը պահպանվելու են աշխարհաքաղաքական անորոշության պատճառով
24TV / 24News / 11 minutes ago

Կենտրոնական բանկից հեռանում են, աշխատավարձը քիչ է
Aysor.am / 13 minutes ago

2029 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25,7 տոկոսի. Վահե Հովհաննիսյան
Shant News / 15 minutes ago

«Ավելի շատ գումար երկրից գնում է, քան գալիս է արտահանման արդյունքով»․ Նարեկ Կարապետյան
Aravot / 17 minutes ago