Ազգային ժողովում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ քննարկվելու է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ ԱԺ-ում կայանալիք փակ հանդիպմանը մասնակցելու են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Այս մասին Factor.am -ին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպումը նախաձեռնել են ընդդիմադիր խմբակցությունները։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ 39-ամյա կինը վիրավորվել էր, վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր իրավապահների կողմից։ Դեպքից հետո հարցեր էին առաջացել սահմանային անվտանգության, ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան ներթափանցելու և բնակիչներին հնարավոր վտանգի մասին նախապես չզգուշացնելու վերաբերյալ։ Նարեկ Կիրակոսյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
Ազգային ժողովում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ քննարկվելու է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ ԱԺ-ում կայանալիք փակ հանդիպմանը մասնակցելու են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 10 minutes ago

ԵԱՏՄ-ում հետաձգվել է Ռուսաստանի սահմանափակումների հարցով քննարկումը. Պապոյան
Factor.am / 14 minutes ago

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
Factor.am / 19 minutes ago

Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 24 minutes ago
Related coverage

Իշխանությունները չունենալով ոչ մի երաշխիք, TRIPP-ը վավերացրել են
Aysor.am / 7 minutes ago

Ընդդիմությունը պնդում է՝ զիջման չեն գնալու Սահմանադրության հարցում I ԼՈՒՐԵՐ I 14:00
News.am / 7 minutes ago

Ես չափերով մեծ եմ, երևացել եմ. Աժ ծեծի առաջամարտիկը
News.am / 8 minutes ago

Թուրք-հունական պատերազմ. ԱՄՆ-ի պատմաբանը հաստատեց իմ պնդումները Ռուսաստանի մասին
Noyan Tapan TV / 11 minutes ago