Կառավարությունը քայլ-քայլ ՀՀ սահմանների ամբողջ վերահսկողությունը պատվիրելու է ՀՀ սահմանապահ ծառայությանը։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք սահուն քայլերով գնալու ենք այս ճանապարհով։ Գիտեք, որ նախկինում մեր սահմանապահ ծառայությունը նույնիսկ Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր անցման կետերն է վերահսկել, բայց արդեն մի քանի տարի Հայաստանի սահմանային բոլոր անցման կետերը վերահսկվում են բացառապես Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից, և մենք, իհարկե քայլ-քայլ, Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությանը»,- նշել է Փաշինյանը։