Ինչ նվերներ է ստացել Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոտեմբերի 22-23-ը Վրաստան կատարած այցի շրջանակներում Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեից նվեր է ստացել կերամիկական սափորի, ափսեի, սփռոցի հավաքածու։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նվերը գնահատել է 60 հազար դրամ։ Վրաստանի գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանին նվիրել է նաև գինու կերամիկական սափորի, բաժակների և ափսեի հավաքածու։ Ըստ ԿԸՀ-ի՝ նվերի արժեքը 60 հազար դրամ է։ Գիորգի Գվարաքիձեն Աննա Վարդապետյանին նվիրել է նաև Վրաստանի դատախազությունը խորհրդանշող մետաղյա հուշանվեր, որը ևս գնահատվել է 60 հազար դրամ։ Հասմիկ Սարգսյան —00—ՄԱ The post Ինչ նվերներ է ստացել Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից appeared first on 24News .