Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուրեր՝ «Քո Րեաքթ» ծրագրի համակարգող Աննա Զաքարյան և «ՌեԱ Աքադեմի Լաբի» համակարգող Աննա Սեթաղրան։ Այսօրվա հաղորդման թեման՝ «ՌեԱնիմանիա» (ReAnimania) Երևանի անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 18-րդ փառատոնն է, որը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 7–14-ը։ Փառատոնի շրջանակում կներկայացվեն աշխարհի տարբեր երկրներից լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝ –Օրվա լրահոս, –Եղանակի կանխատեսում, –Քաղաքի խցանումների վիճակ, –Տարադրամի փոխարժեքներ, –«Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց, –Լավագույն երաժշտական ընտրանի, –և, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։