Գերմանիայի մի շարք քաղաքներում հոկտեմբերի 31-ին անցկացված երիտասարդական ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին բարելավել կրթության համակարգը և նվազեցնել կյանքի ծախսերը, Ֆրանկֆուրտում վերածվել են անկարգությունների։ Ցույցերի ընթացքում վնասվել ու թալանվել են խանութներ, ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ Բողոքի ակցիաները կազմակերպել էր «Gen Z regelt» («Gen Z-ն է որոշում») շարժումը։ Դրանց մասնակիցները բարձրաձայնել են դպրոցների թերֆինանսավորման, կրթության, սոցիալական ծառայությունների, մշակույթի և առողջապահության ոլորտներում նախատեսվող կրճատումների, կյանքի թանկացման, ինչպես նաև զինվորական ծառայության պարտադիր դառնալու մտահոգությունների մասին։ Ինչ էին պահանջում ցուցարարները «Gen Z regelt» նախաձեռնությունը երիտասարդներին փողոց էր դուրս բերել Գերմանիայի ավելի քան 30 քաղաքներում։ Շարժման հիմնական պահանջներից էր կրթության ոլորտում ներդրումների ավելացումը։ Ցուցարարները դժգոհում էին դպրոցների վատ վիճակից և կրթական համակարգում խնայողությունների քաղաքականությունից։ Նրանք նաև պահանջում էին միջոցներ ուղղել առողջապահությանը, սոցիալական ծառայություններին և հոգեբանական աջակցության ծրագրերին, պայքարել կյանքի թանկացման դեմ և ապահովել, որ տնտեսական դժվարությունների բեռը արդար բաշխվի։ Բողոքի մասնակիցները դեմ էին նաև պարտադիր զինվորական ծառայությանը և երիտասարդների զորակոչային բժշկական զննությանը։ Շարժման օրակարգում ներառված էին նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը և քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը՝ վերահսկողության ընդլայնման փոխարեն։ Կազմակերպիչները հայտարարել էին, որ հանդես են գալիս խաղաղ ցույցերի օգտին և դեմ են բռնությանը։ Սակայն Ֆրանկֆուրտում իրավիճակը լարվել է երեկոյան ժամերին՝ ցույցի ավարտից հետո։ Ֆրանկֆուրտում անկարգություններ են եղել, թալանվել են խանութներ Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆրանկֆուրտում սկզբում անցկացված ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցել, և այն հիմնականում խաղաղ է անցել։ Սակայն երեկոյան ոստիկանության և անկարգությունների մասնակիցների միջև բախումներ են սկսվել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ իրավապահների ուղղությամբ նետվել են քարեր, շշեր և պայթուցիկ նյութեր, վնասվել են խանութների ցուցափեղկերն ու այլ գույք։ Հեսսեն երկրամասի ներքին գործերի նախարար Ռոման Պոզեկի ներկայացրած տվյալներով՝ Ֆրանկֆուրտում վնասվել է 17 խանութ, որոնցից հինգը թալանվել են։ Իրավիճակը վերահսկելու համար քաղաքում ներգրավվել է 1300 ոստիկան։ Բախումների հետևանքով տուժել է ավելի քան 100 իրավապահ, իսկ 13-ից 29 տարեկան 54 անձ ձերբակալվել է։ Associated Press-ի փոխանցմամբ՝ անկարգություններ են արձանագրվել նաև Քյոլնում և Բեռլինում։ Քյոլնում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ է կիրառել, իսկ Բեռլինում իրավապահների ուղղությամբ շշեր և պայթուցիկ նյութեր են նետվել։ Գերմանիայի իշխանությունները խոստանում են խիստ պատժել անկարգությունների մասնակիցներին Դեպքերից հետո Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ անկարգությունների և թալանի մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն։ Նա խոստացել է խիստ պատիժներ՝ նշելով, որ իշխանությունները չեն պատրաստվում հանդուրժել նման դեպքերը։ Հեսսենի ներքին գործերի նախարար Ռոման Պոզեկը ևս դատապարտել է տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ իր տեսածից ցնցված է, և նման իրավիճակը չի կարող շարունակվել։ Դոբրինդտը անկարգությունների համար մեղադրել է ձախ ծայրահեղական խմբերին և ներգաղթյալների համայնքից որոշ անձանց՝ պնդելով, որ նրանք օգտվել են խաղաղ ցույցերից՝ անկարգություններ հրահրելու համար։ Սակայն, ինչպես հաղորդում է Reuters-ը, նախարարը այդ պնդումների համար ապացույցներ չի ներկայացրել։ Միաժամանակ «Gen Z regelt» նախաձեռնությունը հայտարարել է, որ հեռու է մնում բռնության ցանկացած դրսևորումից և պատասխանատվություն չի կրում ցույցերին չմասնակցող խմբերի կամ առանձին անձանց գործողությունների համար։ Associated Press-ի տվյալներով՝ հոկտեմբերի 31-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում խաղաղ ցույցերին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Անի Վարդանյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գերմանիայում երիտասարդների բողոքի ցույցերն ավարտվել են անկարգություններով․ Ֆրանկֆուրտում թալանել են խանութներ, տուժել է ավելի քան 100 ոստիկան
Մանրամասներ
Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Քաղաքացիներն իրենց եկամտահարկից գումար կկարողանան ուղղել կուսակցություններին, ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին․ Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 5 minutes ago

Համոզված եք, որ ոչ ոք ձեզ չի տեսնում․ Աննա Հակոբյանը դիմում է ԶԼՄ-ներին
ArmLur / Zhoghovurd / 8 minutes ago

ՔՊ-ական պատգամավորը ննջում է բյուջեի քննարկմանը
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե համարում եք, որ 1991-ից Արցախը Ադրբեջանա, ո՞նց եք փող տվել, հաշվե՛ք՝ Արցախում ինչքան գույք եք տվել թշնամուն․ Էդգար Ղազարյան
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago
Related coverage

Friendship Park in Gyumri: How Ruben Vardanyan’s Vision Is Transforming the City
Aravot / 4 minutes ago

Парк Дружбы в Гюмри: как замысел Рубена Варданяна меняет город
Aravot / 5 minutes ago

Հայլուր | «Զվարթնոցում» այսօրվանից չվերթներ չեն իրականացվի. հայտնի է՝ երբ կվերսկսվեն թռիչքները
5TV Armenia / 6 minutes ago

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
Armenian Business News (ABNews) / 7 minutes ago